AM
29 January 2002 - 18:24 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԴՐԱՄԱՆԵՆԳՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ

Հայաստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են հանցագործ մի խումբ, որը զբաղվել էր կեղծած վալյուտայի իրացմամբ: Ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ Զազա Վարդասանաձեն, Յանա Խուչիշվիլին եւ Արկադի Չոբանյանն են, որոնք փորձում էին Երեւանում իրացնել 18.900 կեղծած դոլար: Հանցագործներին հաջողվել է այդ գումարի մի մասով ձեռք բերել ոսկյա իրեր եւ հայկական դրամ: Ձերբակալելիս հանցագործների մոտ հայտնաբերվել է 166 կեղծած հարյուր դոլարանոց արժեթղթեր:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: