AM
18 June 2003 - 00:00 AMT

«ԳԱԶՊՐՈՄԸ» ՎԵՐԱԴԱՌՆՈւՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Մինչ այժմ հանարապետություն գազ ներկրող մոնոպոլիստը «Իտերա» ընկերությունն էր: Այսուհետ հանարապետությանը անհարժեշտ գազի կեսը կմատակարարի համագործակցության առավել գրավիչ պայմաններ առաջարկող «Գազպրոմ» ընկերությունը: «Իտերան», որի հանդեպ Երեւանը որոշակի պարտավորություններ ունի կմնա հայկական շուկայում եւ կապահովի կապույտ վառելիքի պահանջարկի 50 տոկոսը: Հայաստանը տարեկան օգտագործում է շուրջ մեկ միլիարդ 200 միլիոն կուբամետր գազ: Սակայն, մոտ ժամանակներս Հայաստան ներկրվող գազի ծավալները կարող է աճեն, քանի որ սպասվում է Ադրկովկասում ամենամեծ` Հրազդանի ՀԷԿ-ի վերաշահագործումը նոր հզորությամբ եւ որի արտադրանքը նախատեսվում է վաճառել հանրապետությունից դուրս:

Գործարքը կնքվել է «ԱրմՌոսԳազպրոմ» ընկերության հետ, որի բաժնետերերն են Հայաստանի կառավարությունից բացի «Գազպրոմը» եւ «Իտերան»: «Գազպրոմի» հետ համագործակցության մասին որոշումը բաժնետերերի կողմից ընդունվել է միաձայն: Այսինք, «Իտերան» կամավոր համաձայնել է զիջել հայկական շուկայի կեսը: «գազպրոմի» առաջարկած գները ցածր չեն «Իտերայի» թելադրած գներից: սակայն հայկական կողմի համար «Գազպրոմի» առաջարկի գրավիչ կողմն այն է, որ «Գազպրոմը» երաշխիքներ է տալիս գների անփոփոխության մասին, որը չկար «Իտերայի» հետ պայմանագրում:

Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ երկարաժամկետ համաձայնագրի կնքումը հավելյալ երաշխիքներ կապահովի կապույտ վառելիքի գների կայունության: Հստակ սպասելիքներ կան, որ «գազպրոմի» հետ պայմանագիրը թույլ կտա խուսափել էլեկտրաէներգիայի գների բարձրացումից: