Եթե պաշտոնական Բաքուն մինչեւ այս տարվա ապրիլը չազատի բոլոր քաղբանտարկյալներին, կդրվի Եվրախորհրդում Ադրբեջանի անդամակցության դադարեցման հարցը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Ըստ Հովհաննիսյանի` այդ պայմանը նշվել է ԵԽԽՎ նստաշրջանի հունվարի 24-ին կայացած նիստում ընդունված բանաձեւում: Հիշեցնենք, որ որոշ երկրների ջանքերի շնորհիվ, եւ մասնավորապես Ռուսաստանի, Ադրբեջանին հաջողվեց խուսափել առաջարկված պայմանների ավելի խիստ ձեւակերպումից: Հովհաննիսյանը ենթադրում է, որ ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակության նմանատիպ դիրքորոշումը բացատրվում է նրանով, որ քննարկումը համընկել էր Հեյդար Ալիեւի Մոսկվա կատարելիք պաշտոնական այցին: Նրա կարծիքով` հատկապես այդ հանգամանքը ստիպեց ռուսաստանյան պատգամավորներին աջակցել Ադրբեջանին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: