AM
28 January 2002 - 18:14 AMT

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՐՑԻ ՏԱԿ ԴՆԵԼ ԵՎՐԱԽՈՐՀՐԴՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏԱԳԱ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կատարելու Անկարայի հրաժարականը կարող է հարցի տակ դնել Եվրոպայի խորհրդին Թուրքիայի անդամակցելը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ը, Ներկայումս ԵԽ Նախարարների կոմիտեում գտնվում է Թուրքիային վերաբերող 150-ից ավել գործեր, որը կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնի Թուրքիայի եւ ԵԽ առանց այն էլ լարված հարաբերություններում: Մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ եւս 240 գործ գտնվում է Եվրոպական դատարանում: Եվրոպական դատարանը կայացրել է Թուրքիայի շահերին չհամապատասխանող 3000-ից ավել որոշումներ, որոնցիվ 1000-ը միայն անցյալ տարվա ընթացքում: Բացի այդ, 1995 թվականից սկսած, այդ որոշումներին համապատասխան, Անկարան 11 միլիոն դոլարից ավելի փոխհատուցում է մուծել:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: