Չնայած ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների արտաքին հանդարտությանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «երբեք այդպես ջանադրաբար չեն աշխատել, ինչպես այժմ»: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ դե Սյուրմենը: Նրա խոսքերով` համանախագահները մշտապես շփման մեջ են գտնվում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Կարգավորման ընթացքին են հետեւում նաեւ Մինսկի խմբի համանախագահ պետությունների` Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ ղեկավարները: Ֆիլիպ դե Սյուրմենն ընդգծել է` անցյալ տարվա սկզբին Փարիզում կայացած Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումների կարեւորությունը: «Այդ բանակցությունները թույլ են տվել` հակամարտող կողմերի համար ստեղծել ընդհանուր հիմք, որի վրա կարելի է շարունակել աշխատանքը», – նշել է նա:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: