Այսօր Գյումրիյում բացվել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը: Դիվանագիտական ներկայացուցչության բացման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ են ունեցել` Հայաստանի պաշտպանության նախարար, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարքսյանը, Երեւանում Ռուսաստանի դեպան Անատոլի Դրյուկովը, Շիրակի մարզի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը, Գյումրիի քաղաքապետը, ինչպես նաեւ Գյումրիյում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի եւ Ռուսաստանի դաշնային սահմանապահ ծառայության Գյումրիի սահմանապահ ջոկատի հրամանատարությունը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: