Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի երեք բարձրաստիճան ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը հունվարի 26-ին չորսօրյա այցով կժամանի Թբիլիսի: Պատվիրակության կազմում են թուրքական Գլխավոր շտաբի թիկունքի ծառայության պետը, կառավարման ծառայության պետը, ինչպես նաեւ պլանավորման վարչության ավագ սպա: Թուրքական Գլխավոր շտաբի ներկայացուցիչները կհանդիպեն Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզադզեին, Վրաստանի Զինված ուժերի Գխավոր շտաբի պետ Ջոնի Պիրցխալաիշվիլիի հետ, կայցելեն վրացական բանակի 11-րդ մոտոհրաձգային բրիգադը: Հունվարի 26-ին Վրաստանի պաշտպանության նախարարը թուրք ապներին կհանձնի պատվավոր դիպլոմներ` պաշտպանական ոլորտում երկու երկների միջեւ համագործակցության ամրապնդման համար:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: