AM
22 January 2002 - 18:58 AMT

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ

ՈՒրբաթ օրը Գյումրիում հանդիսավորությամբ տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության բացման արարողությունը: Բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն Հայաստանի արտգործ փոխնախարար Ռուբեն Շուգարյանը, Երեւանում Ռուսաստանի դեսպանատան ղեկավարները: Գլխավոր հյուպատոսության շենքը գտնվում է հետեւյալ հասցեում` քաղաք Գյումրի, Գարեգին Նժդեհի 5:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: