AM
22 January 2002 - 18:17 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾՈՒՄ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը կրկին հայտնել է, որ ոչ մի փարիզյան սկզբունքներ գոյություն չունեն եւ ոչ մի խոսք չի կարող լինել ըստ դրանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: Այդ հայտարարությունը նա արել է` մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի ուղերձը Հայաստանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին, որտեղ հույս է հայտնած` ըստ փարիզյան սկզբունքների ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորության մասին: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ անցյալ տարին հագեցած էր նախագահներ Ալիեւի եւ Քոչարյանի հանդիպումներով: Գուլիեւը նշել է նաեւ, որ հետագայում նույնպես Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր չէ խուսափել հայկական կողմի հետ երկխոսությունից:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: