Այսօր աշխատանքային այցով Երեւան է ժամանել Ռուսաստանի Դաշնային սահմանապահ ծառայության ղեկավար գեներալ-գնդապետ Կոնստանտին Տոցկին: Նախատեսված են հանդիպումներ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանի, երկրի սահմանապահ զորքերի հրամանատար Լեւոն Ստեփանյանի հետ: Տոցկին կայցելի Հայաստանում տեղաբաշխված Ռուսաստանի դաշնային սահմանապահ օպերատիվ խմբի ջոկատներից մեկը: Նախատեսվում է ստորագրել փաստաթղթեր` ԴՍԾ օպերատիվ խմբի ֆինանսավորման վերաբերյալ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: