AM
21 January 2002 - 18:58 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐՈՒՄ

Ինչպես տեղեկացրել է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը, Հայաստանի կառավարության եւ «ԱրմենՏել» ընկերության միջեւ ընթացող բանակցությունների ժամկետը երկարաձգվել է հինգ օրով: Նրա խոսքերով` կողմերին հաջողվել է գալ սկզբունքային համաձայնության մի շարք հարցերում, որը կարտացոլվի համատեղ հանրագումարային փաստաթղթի տեքստում: Ներկայումս շարունակվում է աշխատանքը մանրամասների համաձայնեցման ուղղությամբ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: