Այսօր սահմանադրական բարեփոխումների խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը սկսել է սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը, որը մշակվել է նախագահին կից հանձնաժողովի կողմից: Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների փաթեթը` նախագահի օգնական Արմեն Հարությունյանը նշել է, որ նախագիծը նախատեսում է պետության ղեկավարի իրավունքների եւ լիազորությունների էական սահմանափակումներ: Նրա խոսքերով` խորհրդարանը կօժտվի իրավունքներով, որոնք թույլ կտան ազդել նախարարների կաբինետի ձեւավորման գործընթացին: Մասնավորապես, խորհրդարանի կողմից վարչապետի թեկնածուի մերժման դեպքում, ըստ «նախագահական» նախագծի, օրենսդիրները իրավունք ունեն առաջարկել իրենց թեկնածուին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: