Փետրվարին կսկսվի Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի հավատարմագրային կառավարման փոխանցելու մասին հարցի վերաբերյալ մրցույթի կազմակերպման աշխատանքը: Այդ մասին լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով` մինչ այդ նախատեսվում է ավարտել այն փաստաթղթերի մշակումը, որոնցում նշված կլինեն հանրապետության բաշխիչ էկեկտրացանցերի կառավարման իրավունքի վերաբերյալ մրցույթի անցկացման պայմանները եւ ժամկետները: Վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը մտադիր է էներգետիկայի ոլորտ ներգրավել միջոցներ, որոնք բավարար կլինեն բնագավառի ձեռնարկությունների վերակառուցման կամար:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: