Այսօր Սթրասբուրգում սկսել է իր աշխատանքը Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Նախօրեին ԵԽԽՎ Բյուրոն հավանություն է տվել նստաշրջանի օրակարգի նախագծին: Հունվարի 24-ին Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ հարցի քննարկման մասին վերջնական որոշում է ընդունվել: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա վերջին Եվրախորհուրդը զգուշացրել է պաշտոնական Բաքվին այն մասին, որ, եթե մինչեւ այսօրվա նիստը ազատ չարձակվեն 11 քաղբանտարկյալներ, ապա հարցը կքննարկվի վեհաժողովի նստաշրջանում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: