AM
31 January 2002 - 18:25 AMT

ՀՈՒՆԱԿԱՆ ՕՏԵ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԾՈՒՄ Է ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ ԼՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի տվյալների համաձայն հունական ՕՏԵ ընկերությունը, որը «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատերն է, ձգտում է լքել հերահաղորդակցության հայկական շուկան: Երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ ՕՏԵ-ի ղեկավարությունը արդեն որոշում է ընդունել բաժնետոմսերի 20 տոկոսը վաճառելու մասին: Նրա բաժինը, ըստ երեւույթին ձեռք կբերի Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկը: Որոշ պատգամավորների նախաձեռնությունը, որոնք հարց են բարձրացնում հեռահաղորդակցության մասին օրենքի մեջ փոփոխություններ մտցնելու անհրժեշտության վերաբերյալ, ինչը թույլ կտար արգելել րոպեավճարի կիրառումը ներքաղաքային հեռախոսազանգերի համար, նախարարը չի խրախուսում եւ համարում է չափազանց վտանգավոր: Նրա խոսքերով, դա կհանգեցնի նրան, որ ՕՏԵ-ն գործ կհարուցի Հայաստանի կառավարության դեմ միջազգային դատարանում: Դատարանի որոշումը, Հարությունյանի կարծիքով, մեր օգտին չի լինի եւ կառավարությունը ստիպված կլինի մեծ տուգանք վճարել:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: