AM
21 January 2002 - 18:25 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՐՈՊԵԱՎՃԱՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է

«ԱրմենՏել» ընկերության հետ Հայաստանի կառավարության բանակցությունների ժամկետը երկարացվել: Այդ մասին հայտնել է տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Հիշեցնենք, որ շաբաթ օրը լրացել էր, ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների համար րոպեավճարի կիրառման պայմաններին վերաբերող հարցի, բանակցություններին հատկացված 60-օրյա ժամկետը: Նախարարը տեղեկացրեց, որ բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել որոշակի առաջընթաց:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: