Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հերթական երկկողմ հանդիպումը նախատեսվում է սույն թվի մարտին: Երկու պետությունների ղեկավարների բանակցությունները ամենայն հավանականությամբ կկայանան Ալմաաթիյում, որտեղ տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախգահող Ռուդոլֆ Պերինան վերջերս հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հաջորդ հանդիպումը կկայա փետրվարի վերջին նախատեսված համանախագահների տարածաշրջան այցից հետո: Միջնորդը դժվարացել է նշել բանակցությունների հե-թական փուլի անցկացման վայրը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: