AM
18 January 2002 - 19:02 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԲԱՂԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԲՈԼՈՐ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը այսօր հայտարարել է, որ պաշտոնական Ստեփանակերտը հրավիրում է բոլոր ադրբեջանցի փախստականներին, որոնք լքել են իրենց տները Լեռնային Ղարաբաղում, վերադառնալ եւ ապրել հանրապետությունում: Միեւնույն ժամանկ, նա նշել է, որ Արցախի իշխանությունները իրավունք ունեն ակնկալելու նմանատիպ քայլ Ադրբեջանի կողմից, որտեղ ժամանակին բնակվել է մոտ կես միլիոն հայ, որոնք փախստական են դարձել: Նա բնական է համարել,որ խաղաղ պայմանագրի կնքումից հետո, ղարաբաղյան կողմը կպահանջի Շահումյանի շրջանի ազատագրումը, որը ներկայումս ապօրինի բնակեցված է ադրբեջանցիներով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: