AM
18 January 2002 - 19:04 AMT

ԲԱՔՎԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԳԻՏԱԿՑՈՐԵՆ ՁԳՏՈՒՄ Է ՀԱՍՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՏԱՐՈՒՄԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՑ

Ադրբեջանի Ժողովրդական ճակատի բարեփոխիչների թեւի ղեկավար Ալի Քերիմլին, Բաքվի «Ազադլիգ» թերթին տված հարցազրույցում, ենթադրել է, որ Հեյդար Ալիեւը գիտակցաբար առճակատման է գնում Սթրասբուրգի հետ, որպեսզի եկիրը վտարվի Եվրոպայի Խորհրդից: Քերիմլիի վարկածի համաձայն, Բաքվի իշխանավորները շահագրգռված են այն բանում, որ Ադրբեջանը դուրս գա Եվրոպայի Խորհրդից, քանի որ դա թույլ կտա արեւմտյան դիտորդների հսկողությունից դուրս բերել առաջիկա նախագահական ընտրությունները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: