AM
17 January 2002 - 18:43 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԴԱՌՆԱԼ ՆԱՏՕ-Ի ԱՍՈՑԻԱՑՎԱԾ ԱՆԴԱՄ

Այսօր եռօրյա աշխատանքային այցով Բաքու է ժամանել ՆԱՏՕ-ի Խորհրդարնական վեհաժողովի նախագահ Ռաֆաել Էստրելլան: Նախատեսվում են հանդիպումներ նախագահ Հեյդար Ալիեւի եւ միլի մեջլիսի նախագահ Մուռթուզ Ալեսքերովի հետ: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում եւ Ադրբեջանի, որպես ասոցիացված անդամ, այդ կազմակերպությանը անդամակցելու հարցը: Ենթադրվում է, որ Ադրբեջանի մուտքը ՆԱՏՕ կիրականցվի երեք փուլով: Առաջին փուլում Բաքուն կստանա դիտորդի կարգավիճակ, երկրորոդում` ասոցիացված անդամի կարգավիճակ, որից հետո առաջ կգա լիիրավ անդամության հարցը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: