Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հայտարարել է, որ Պենտագոնը Բաքու կուղղարկի իր փորձագետներին Ազատության աջակցման Ակտի 907-րդ ուղղման ժամանակավոր կասեցման ընթացակարգի ավարտվելուն պես: Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների ժամանակավոր կասեցումը թույլ կտա ԱՄՆ-ի ղեկավարությանը այդ երկրին ռազմական օգնություն ցույց տալ, որը անհրաժեշտ է միջազգային ահաբեկության դեմ պայքարի Վաշինգտոնի նախագծերի իրականացման համար: Նախարարի խոսքերով, ամերիկյան ռազմական փորձագետները տեղում կծանոթանան իրավիճակին եւ կմշակեն համագործակցության նախագիծ, որը կփոխանցվի երկու պետությունների ղեկավարների հաստատմանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: