AM
15 January 2002 - 17:55 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՌԴ եւ Թուրքիայի Գլխավոր շտաբերի պետեր Անատոլի Կվաշնինը եւ Հուսեյն Կիվրիկօղլուն Անկարայում ստորագրել են Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ ռազմական համագործակցության մասին համաձայնագիր: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, համաձայնագիրը ուղղված է երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջեւ վստահության մակարդակի բարձրացմանը եւ նրանց միջեւ կապերի ընդլայնմանը: Մոսկվայում եւ Անկարայում հույս են հայտնում, որ այն կծառայի խաղաղության եւ կայունության ամրապնդմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: