2010 թ-ի հունվարի 24-ն Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կդառնա մեկ տարեկան: Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտի ներմուծումը ուղղված է ֆինանսական ծառայությունների սպառողների օրինական շահերի եւ իրավունքների պաշտպանության կատարելագործմանը: «Մենք մտադիր ենք առաջատար դառնալ ԱՊՀ-ում: Ներկա ժամանակ էլ մենք առաջատար ենք, սակայն մենք ցանկանում ենք դառնալ այնպիսի առաջատար, որը կօգնի սովորել ԱՊՀ երկրներին, որպեսզի նրանք էլ ստեղծեն այնպիսի ֆինանսական կազմակերպություններ, ինչպիսին մերն է», – հայտարարել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:
Ինչպես հայտարարել է Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարը, ապրիլի սկզբին գրասենյակը մտադիր է անցկացնել մեծ միջազգային խորհրդաժողով, որում կմասնակցի մոտ 100 մարդ: Մասնակիցները հիմնականում ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ են: Խորհրդաժողովի դասախոսները կլինեն Եվրոպայի երկրների հաշտարարները: