AM
6 Փետրվար 2010 - 13:20 AMT

Ռուսաստանի նախագահը հաստատել է ռազմական նոր դոկտրինա

Փետրվարի 5-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի անվտանգության մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ հաստատել է նոր Ռազմական դոկտրինան եւ «Մինչեւ 2002 թ. միջուկային զենք պահելու մասին պետական քաղաքականության հիմունքները»:

Ռազմական նոր դոկտրինան առայժմ չի հրապարակվել, բայց դրա առանձին դրույթներ արդեն հայտնի են: Ինչպես դեկտեմբերի վերջին արդեն հայտնել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Նիկոլայ Մակարովը, փաստաթղթում գրված է, որ Ռուսաստանը «իրավունք ունի մինչեւ 2020 թ. միջուկային զենք օգտագործել սեփական երկրի եւ իր դաշնակիցների անվտանգությունը պաշտպանելու համար, կամ պետությանը սպառնացող վտանգը կանխելու նպատակով»:

Բացի դրանից, փաստաթղթում կան նաեւ այլ դրույթներ, օրինակ` ռազմական շինարարության եւ ռազմատնտեսական կազմի մասին, ասել է Մակարովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: