AM
6 February 2010 - 08:55 AMT

Սերգեյ Կապինոս. Հայաստանում հայ կանանց ներուժը ամբողջովին չի օգտագործվում

«Ելնելով ընդհանուր գնահատականից, Հայաստանը երբեք չի դասվել այն երկրների շարքին, որտեղ գենդերային հարցերն առավել հաջող լուծում են ստանում, եւ օրինակ չի ծառայել այդ առումով մյուս երկրների համար»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինսոը:

Ըստ նրա, հայ կանայք բավական զարգացած, անկաշկանդ քաղաքացիների տպավություն են թողնում, սակայն, կան ոլորտներ,որտեղ նրանց ներուժն ամբողջովին չի օգտագործվում, օրինակ, անվտանգության համակարգում: Նա նշել է, որ կարելի է զուգահեռներ անցկացնել Հայաստանի ու Իսրայելի միջեւ, որտեղ կանայք շատ ավելի լավ են ներկայացված անվտանգության ոլորտում` բանակում եւ ոստիկանությունում:

«Սակայն, որպեսզի այդ ներուժն ամբողջովին բացահայտվի, հարկավոր է սոցիալական ուղղվածության քաղաքականություն վարել: Կինն օջախի պահապանն է եւ, եթե իր ընտանիքի եւ երեխաների հարցերը չլուծվեն, նա չի կարողանա կենտրոնանալ հասարական գործունեության վրա եւ դառնալ այն ուժը, որն առաջ կմղի հասարակությունը»,- գտնում է Կապինոսը: