AM
25 Հունվար 2010 - 10:09 AMT

Սեյրան Օհանյան. Խաղաղություն ես ցանկանում` պատրաստվիր պատերազմի

«Ես միշտ ղեկավարվում եմ խաղաղություն ես ցանկանում` պատրաստվիր պատերազմի սկզբունքով: Մենք երբեք չենք բացառում Ղարաբաղի խնդրի ուժային լուծումը Ադրբեջանի կողմից, սակայն հայկական բանակը միշտ պատրաստ է պաշտպանել իր հայրենիքը», – հայտարարել է ԵՊՀ-ի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարը նաեւ ընդգծել է, որ չնայած դրան, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է ետ քաշել դիպուկահարներին ԼՂՀ-ի Պաշտպանության Բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծից, հայկական կողմը ձեռքերը ծալած չի նստած:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: