AM
25 Հունվար 2010 - 10:28 AMT

Սոչիում շարունակվում է Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպումը

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների <b>եռակողմ հանդիպումը</b> Սոչիում շարունակվում է

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, հանդիպման ավարտից հետո դուրս կգան դահուկային զբոսանքի «Կրասնայա Պոլյանայում»:

ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներ Յուրիյա Մերլզյակովան (ՌԴ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) ներկա չեն եղել նախագահների եռակողմ հանդիպմանը: Նրանք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ կհանդիպեն օդանավակայանում:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ներկայիս հանդիպումը առաջինն է 2010 թ-մ: 2009 թ-ն Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հանդիպել էին 6 անգամ: