Հայ զինվորականները չեն մասնակցի ՆԱՏՕ-ի զինվարժություններին, որոնք կանցկացվեն Վրաստանում այս տարվա ամռանը: Հայաստանի ռազմական ուժերի գլխավոր շտաբի պետ , գեներալ-մայոր Միքայել Հարությունյանի խոսքերով` հայկական կողմը ուսուցման մանիտորինգի համար կարող է ուղարկել մի քանի սպայի, սակայն մտադրություն չունի մասնակցել զինվարժություններին: «Արմինֆո» գործակալության տվյալներով, զինվարժություններին մասնակցելու իրենց համաձայնությունն են հայտնել ՆԱՏՕ-ի հինգ, եւ դաշինքի ութ գործընկեր պետություններ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: