AM
25 Հունվար 2010 - 11:46 AMT

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնել են շարունակել բանակցությունները

Սոչիում ավարտվեց Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ եռակողմ հանդիպումը, որը երկուսուկես ժամ տեւեց: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, նախագահների հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հաղորդեց բանակցությունների արդյունքների մասին: Նրա խոսքով, նախագահների հանդիպումը բավական արգասաբեր էր: Ընդ որում, նա նշեց, որ հանդիպման գլխավոր ձեռքբերումն այն էր, որ կողմերը համաձայնեցին վերանայել եւ խմբագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր այն կետերը, որոնք իրենց համար անընդունելի են համարվում:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ներկայիս հանդիպումն առաջինն է 2010 թվականին: 2009-ին Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը 6 անգամ են հանդիպել: