AM
25 Հունվար 2010 - 12:54 AMT

Վարդան Խաչատրյան. «Ադրբեջանում մեծ թափով ռազմականացում է տեղի ունենում»

Ադրբեջանը ռազմականացվում է, երկիրը շարունակում է արտադրել ու ձեռք բերել մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա: Այս մասին Երեւանում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարեն Ավագյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՍԴՀԿ վարչության անդամ Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքերի համաձայն, Բաքուն այնքան սպառազինություն եւ տանկեր ունի, որը հակասում է միջազգային պայմանագրերին:

«Հայաստանը պարբերաբար պետք է բարձրացնի այդ հարցը եւ բացատրություն պետք է պահանջի Ադրբեջանից», -ասել է Խաչատրյանն, ավելացնելով, որ այն բացատրությունները որ տալիս է Ադրբեջանն այդ առնչությամբ` պատանեկան են: Կարեն Ավագյանն իր հերթին, անդրադառնալով Բաքվի ռազմական զարգացմանն, ասել է, որ Երեւանը պետք է անհանգստանա այդ առումով, սակայն վախենալ պետք չէ, քանի որ Հայաստանը նույնպես արդիականացնում է իր բանակը:

Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը (հնչակ- հայերեն` զանգ), հայկական ավանդական քաղաքական կուսակցություններից մեկն է: Հիմնադրվել է 1887 թ. Ժնեւի համալսարանի ուսանողներ Ա. եւ Մ. Նազարբեկյանի, Ռ. Խանազատյանի, Գ. Կաֆյանի եւ այլոց նախաձեռնությամբ, որոնք հրատարակում էին "Հնչակ" հեղափոխական թերթը: Կուսակցությունը դարձավ առաջին սոցիալիստական կուսակցությունը, որ գործում էր Օսմանյան Թուրքիայի եւ Պարսկաստանի տարածքում:

1888թ. հրապարակված ծրագրում կուսակցության մոտակա նպատակն էր համաժողովրդական ապստամբության միջոցով Արեւմտյան Հայաստանի ազատագրումը, որին պետք է հետեւեր սոցիալիստական կարգերի հաստատումը: Հնչակյանները մարքսիզմի քարոզիչներ էին, առաջին անգամ հայկական իրականության մեջ Ֆ. Էնգելսի թույլտվությամբ հրատարակում են "Կոմունիստական մանիֆեստի" հայերեն թարգմանությունը: Հնչակյանների հայտնի գործողություններից էր 1904 թ. ՀՅԴ հետ համատեղ իրականացրած Բաքվի ապստամբությունը:

Կուսակցությունն ակտիվորեն մասնակցել է Օսմանյան կայսրության դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարին, կազմակերպել է հանրահավաքներ Գում-Գաբուում (1890 թ.) եւ Բաբի Ալիում (1895), Զեյթունի, Սասունի եւ այլ ազատագրական ապստամբությունները: Կուսակցության անդամներն են եղել Մեծն Մուրադը, Ժիրայրը, Հրայրը, Քրիստափոր Օհանյանը, Մուրադ Սեբաստացին (վերջինս հարել է դաշնակներին) եւ այլք:

1915 թ. կուսակցության 20 առաջնորդներ Ստամբուլում կախաղան են բարձրացվել:

Կուսակցությունը մեծ դեր է խաղացել Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման գործում, նրա անդամները մարտնչել են Սարդարապատի ճակատամարտում: