AM
25 Հունվար 2010 - 14:01 AMT

Հունվարի 29-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով հունվարի 29-30-ը պաշտոնական այցով Երեւան կժամանի Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությունը:

Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը հաղորդում է, որ այցի ընթացքում քննարկվելու են 2008-2010 թթ. համագործակցության ծրագրի կատարման ընթացքին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Պաշտոնական այցի ընթացքում Մոսկվայի կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ կստորագրվի առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիր:

Նախատեսվում է կրթության, մշակույթի, սպորտի, բարեկարգման, կանաչապատման եւ այլ բնագավառներում համագործակցության ծրագրերի ստորագրում` Երեւանի եւ Մոսկվայի մի շարք համայնքների միջեւ: