ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը երեկ ուշ երեկոյան ստորագրել է Ազատության աջակցման մասին Ակտի 907-րդ ուղղման ուժի ժամանակավոր կասեցմանը վերաբերող փաստաթուղթը: Հիշեցնենք, որ ուղղումն արգելում էր ԱՄՆ վարչակազմին օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ նա չի վերացրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Փաստաթուղթը ուժ ստանալու համար ԱՄՆ նախագահի վարչակազմի իրավաբանները պետք է պատրաստեն հատուկ երաշխավորագիր: Այդ երաշխավորագրում պետք է հիմնավորվի 907-րդ ուղղման գործողության կասեցման անհրաժեշտությունը: Այնուհետեւ ԱՄՆ նախագահը պետք է կրկին ստորագրի փաստաթուղթը: Ենթադրվում է, որ այդ գործընթացը կավարտվի երկու շաբաթից ոչ շուտ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: