AM
12 January 2002 - 15:51 AMT

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ

Մինչեւ ձմռան վերջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են հերթական այց կատարել հակամարտության տարածաշրջան: Այդ մասին Վաշինգտոնում Ադրբեջանի մշակութային կենտրոնում իր ելույթի ընթացքում հայտնեց Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինան: Նա տեղեկացրեց նաեւ, որ հակամարտության կողմեր հանդիսացող երեք պետությունների մայրաքաղաքներ կատարած այցերից հետո, միջնորդները մտադիր են բանակցություններ վարել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ: Առայժմ դեռ հայտնի չէ, թէ որտեղ կկայանա այդ հանդիպումը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: