Երեւանի մամուլի ակումբի հրավերքով երեկ Երեւան է ժամանել թուրք լրագրողների մի խումբ: Խմբի կազմում են` «Հուրրիեթ», «Ջումհուրրիեթ», «Թերքիշ դեյլի նյուս» թերթերի եւ «Թուրքխաբար» տեղեկատվական գործակալության թղթակիցները: Թուրք լրագրողները ցանկություն են հայտնել այցելել նաեւ Ղարաբաղ: Այդպիսի հնարավորություն, ամենայն հավանականությամբ, կընձեռնվի նրանց: Հյուրերը կհանդիպեն նաեւ Հայաստանի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ, մասնավորապես, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: