AM
4 Փետրվար 2010 - 13:51 AMT

Երեւան է ժամանում ՌԴ առաջին փոխվարչապետը

Փետրվարի 4-ին աշխատանքային այցով Երեւան կժամանի ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, որպես ՌԴ-ի ԱՊՀ գործերով ազգային համակարգող` ԱՊՀ-ում ՌԴ նախագահության մեկնարկի կապակցությամբ:

Փետրվարի 5-ին Շուվալովին կընդունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այցի ժամանակ կարծիքներ կփոխանակվեն նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ, հաղորդում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունը: