Հայաստանի տարադրամի շուկայում ընթացիկ ամսվա սկզբին նկատվող կանխիկ եվրոյի պահանջարկը դրա սահմանափակ քանակի պայմաններում, բերեց առաջին երեք օրում կուրսի բարձրացմանը 4 տոկոսով: Բանկային փորձագետները գտնում են, որ բարձրակետը եղել է հունվարի 3-ին` 515 դրամ մեկ եվրոյի համար: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, փորձագետները բացատրում են դա նոր կանխիկ տարադրամի նկատմամբ առաջացած բարձր հետաքրքրությամբ: Բարձր մակարդակը պահպանվեց մինչեւ հունվարի 8-ը, որից հետո նկատվեց ամենօրյա իջեցում 0,4 տոկոսով: Այսոր կուրսը ընկել է մինչեւ 506 դրամ մեկ եվրոյի համար: Փորձագետների կարծիքով մինչեւ գարուն առք ու վաճառքի կուրսը կտատանվի 485-ից 500 դրամի սահմաններում մեկ եվրոյի համար: Տարադրամի մանրածախ շուկայում եվրոյով առավել ակտիվ հետաքրքրվել են արտասահմանցիները, որոնք փոխանակում էին եվրոն նրա զամբյուղի մեջ մտնող տարադրամով: Սակայն այդ գործընթացն էլ 10 օրվա ընթացքում դանդաղեց, քանի որ այդ տարադրամը եվրոյով փոխանակելիս, կուրսերի զգալի տարբերության պատճառով, մեխանիկորեն վճարվում էր նաեւ «միջնորդադրամը»: Ինչ վերաբերում է բանկերին, փորձագետները ենթադրում են, որ եվրոյի կուրսի տատանման պատճառով դրանք ռիսկի են ենթարկվում եւ կրում են անուղղակի կորուստներ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: