AM
26 January 2010 - 16:59 AMT

Հայաստանը եւ Վրաստանը պայմանավորվել են վերականգնել Սուրբ Գեւորգ եկեղեցին

«Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստին, կողմերը պայմանավորվել էին Թբիլիսիի Ս. Գեւորգ եկեղեցու վերականգնման վերաբերյալ», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաղորդել է տնտեսական հարցերով հայ-վրացական միջկառավարական համանախագահ Վլադիմիր Բադալյանը:

Բադալյանի խոսքերով, այսօր Հայաստանի եւ Վրաստանի համապատասխան նախարարությունների միջեւ կստորագրվի պայմանագիր Թբիլիսիի Ս. Գեւորգ եկեղեցու վերականգնման վերաբերյալ: