AM
27 January 2010 - 16:57 AMT

Հայկական բանակը ապագայում օրինակելի կլինի

Հունվարի 27-ն «Ժառանգություն» կուսակցությունը Հայկական բանակի օրվա կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի բոլոր զինծառայողներին

«Ժառանգությունը» նշում է, որ շուրջ երկու տասնամյակ առաջ վտանգավոր փորձություններում թրծվեց մեր վերածնված պետության բանակը` արցախյան ազատամարտում պատվով պաշտպանելով հայրենի սահմանները:


Դու արդեն բազմիցս ապացուցել ես, որ անհրաժեշտ պահին պատրաստ ես գործի դնել քո ողջ հնարամտությունը, ուժը, խելքն ու հմտությունները հանուն հայրենիքի: Շուրջ երկու տասնամյակ առաջ վտանգավոր փորձություններում թրծվեց մեր վերածնված պետության բանակը` արցախյան ազատամարտում պատվով պաշտպանելով հայրենի սահմանները:

«Քաջատեղյակ ենք, որ այսօրվա բանակում առկա բազմաթիվ խնդիրներն ու սխալները չեն խոչընդոտում քեզ ծառայել պարզ ճակատով, լինել քաջարի: Տեր լինելով մեր երկրին` մենք միասին, վստահաբար, քայլ առ քայլ կվերացնենք բանակում եղած թերություններն ու այն կդարձնենք օրինակելի` հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանին վայել: Իսկ թշնամու կողմից ռազմական գործողությունների նոր սանձազերծման դեպքում` ուս ուսի տված ենք պաշտպանելու մեր հայրենիքը եւ պետականությունը», – ասվում է կուսակցության շնորհավորական ուղերձում: