Անցած հանգստյան օրերին Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների կրկնական քվեարկություն է տեղի ունեցել երեք ընտրատարածքներում, որտեղ ընտրությունները անվավեր էին ճանաչվել: ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, 12-րդ ընտրատարածքում պատգամավոր է ընտրվել Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հարություն Ղարագյոզյանը, 29-ում` հաղթանակ է տարել «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Մեխակ Մխիթարյանը, 41-ում` անկուսակցական Սասուն Միքայելյանը: