AM
2 February 2010 - 16:33 AMT

Երեւանում տեղի ունեցավ «Բարձրաձայնելով անցյալը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

փետերվարի 4-ին, ժ. 18:00-ին Երեւանի Անի Պլազա հյուրանոցի «Անի» սրահում տեղի կունենա Դեյվիդ Ֆիլիպսի Բարձրաձայնելով անցյալըե գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գրքի հրատարակությունը իրականացվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Շնորհանդեսին ներկա կգտնվի նաեւ գրքի հեղինակը, որը գրքի ներկայացումից հետո կպատասխանի մասնակիցների հարցերին:
Այս աշխատության մեջ իրենց արտացոլումն են գտել ժողովրդական դիվանագիտության կիրառմամբ հակամարտությունների լուծման վերաբերյալ Դեյվիդ Ֆիլիպսի իրազեկող եւ ոգեւորող գաղափարները: Այստեղ ամփոփված են 2001-2004թթ. հայ-թուրքական ժողովրդական դիվանագիտության (Track Two
diplomacy) նախաձեռնությունների փորձը եւ դասերը:

«Այս գիրքը հայ ընթերցողին տրամադրելը կարեւոր է առնվազն երկու առումով: Այն ներկայացնում է հեղինակի եւ իր գործընկերների մի քանի տարի առաջ արած դժվար աշխատանքը` հայերի եւ թուրքերի միջեւ իմաստավոր հաղորդակցությանկամուրջների հաստատման նպատակով: Այն նաեւ մի բացառիկ օրինակ է խաղաղասեր դիվանագիտության եւ հաշտության կառուցման լեզվի: Այդ լեզուն կարող է անծանոթ թվալ հայ ընթերցողին: Այսպիսով առավել կարեւոր է, որ այս գիրքը կարդան նոր սեունդները», – ասում է ԵՀՀ տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը:

Դեյվիդ Ֆիլիպսը 2001-2004թթ. Թուրքիայում եւ Կովկասում քաղաքացիական դիվանագիտության ոլորտում իրականացված ծրագրերի ղեկավարն էր, hայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախագահը: