AM
8 January 2002 - 18:57 AMT

ՄԱՅԻՍԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ» ԵՐԿՐՈՐԴ ՖՈՐՈՒՄԸ

Մայիսի վերջին Երեւանում կկայանա «Հայաստան-Սփյուռք» երկրորդ ֆորումը: Միջոցառումը կզուգադիպեցվի հայկական առաջին պետության հռչակման տարեդարձի տոնակատարությանը: Ներկայումս ֆորումի անցկացման հանձնաժողովի անդամները շարունակում են խորհրդակցել աշխարհի տարբեր երկրների հայ համայնքների ղեկավարների հետ: Ինչպես նաեւ համապատասխան աշխատանք է տարվում ավանդական քաղաքական կուսակցությունների, կրոնական եւ բարեգործական կազմակերպությունների առաջնորդների հետ: Մինչեւ ֆորումի գումարումը Երեւանում կկայանան մի շարք նախապատրաստական հանդիպումներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: