AM
2 Փետրվար 2010 - 09:53 AMT

ՀՀ խորհրդարանը վավերացրել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու ֆինանսավորման մասին պայմանագիրը

ՀՀ Ազգային ժողովն այսօր 2 միջազգային պայմանագիր է վավերացրել, որոնք կնքվել են Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ վարկի տրամադրման եւ ֆինանսավորման մասին համաձայնագրի վերաբերյալ: Այդ երկու պայմանագրերը փոխլրացնում են իրար եւ վերաբերում են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությանը:

Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու նախագծի ընդհանուր արժեքը 1 մլրդ դոլար է, իսկ իրականացման ժամկետը 10-15 տարի: Նախագծի իրականացման համար Ասիական զարգացման բանկը 500 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին: Ստացված միջոցները կարտացոլվեն երկրի պետպարտքում: Ըստ փորձագետների նախնական գնահատականների, նախագծի իրագործումը կխթանի տնտեսական աճը երկրում, տարեկան բերելով մոտ 15-16 մլն դոլար եկամուտ: