Այսօր ՀՀ խորհրադարանն երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է «Օտարերկրյա քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծը:
Համաձայն Հայաստանի տարածքում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու ժամկետների եւ պայմանների վերաբերյալ հոդվածների նոր մեկնաբանության, հայազգի օտարերկրյա քաղաքացիներին կարող է տրամադրվել մշտական բնակության իրավունք: Նմանատիպ կարգավիճակ կարող են ստանալ եւ օտարազգի քաղաքացիները, որոնք Հայաստանում իրականացում են ձեռնարկատիրական գործունեություն:






