AM
28 Հունվար 2010 - 13:21 AMT

Պետությունը պետք է հոգա արցախյան պատերազմի վետերանների մասին

«Արցախյան պատերազմի վետերաններին անհրաժեշտ է տրամադրել որոշակի արտոնություններ», – ասել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանի հիմնադիր, ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտի նախկին պետ Ալեքսանդր Մինասյանը:

Նրա խոսքերով, արցախյան պատերազմի վետերանների հանդեպ պետության նմանատիպ մոտեցումը երիտասարդ սերնդի մոտ կնպաստի հայրենասիրության բարձրացմանը: