AM
1 Փետրվար 2010 - 15:36 AMT

Սերժ Սարգսյանը կայցելի Մեծ Բրիտանիա

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-11 պաշտոնական այցով գտնվելու է Մեծ Բրիտանիայում: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին դիվանագիտական աղբյուրները, Մեծ Բրիտանիայում ՀՀ ղեկավարը կհանդիպի Բրիտանիայի քաղաքական ղեկավարության հետ:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը չհաստատեց, բայց եւ չհերքեց այդ տեղեկատվությունը: