Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը փետրվարի 2-ին, ժամը 16.30-ին, Երեւանի պետական տիկնիկային թատրոնում կամփոփի «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթի 2009 թ. արդյունքները եւ հանդիսավոր արարողությամբ կհանձնի մրցանակները:
Կարեւորելով լրատվամիջոցների դերը եւ նշանակությունը հասրակական կարծիքի եւ երեւույթների ձեւավորման գործում` Բրիտանական խորհուրդը «Wo/men in Politics» ծրագրի շրջանակում եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն արդեն երկրորդ տարին է անց են կացնում «Նա/Նե» ամենամյա լրագրողական աշխատանքների մրցույթ:
Մրցույթի նպատակն է` տարվա ընթացքում քաղաքական, հասարակական, տնտեսական ոլորտներում կանանց գործունեության, ձեռքբերումների եւ նվաճումների մասին տպագրված կամ հեռարձակված նյութերն եւ հոդվածներն ուսումնասիրել ու հաջորդ տարիներին այդ թեմաներով լավագույն անդրադարձները խրախուսել:
Մրցութային հանձնաժողովը լավագույնը ճանաչած հեղինակներին կպարգեւատրի Նա/Նե մրցանակով եւ դրամական պարգեւով:
«Wo/men in Politics» ծրագիրը ֆինանսավորում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:
ԵԱՀԿ-ն (OSCE, Organization for Security and Co-operation in Europe)` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության կազմակերպությունը աշխարհի խոշորագույն տարածաշրջանային կազմակերպությունն է, որը զբաղվում է անվտանգության հարցերով: Այն ընդգրկում է 56 երկիր:
Նախկին անվանումը` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության խորհրդակցություն (Conference for Security and Cooperation in Europe – CSCE):
ԵԱՀԿ-ի մասնակից պետությունները` Ավստրիա, Ալբանիա, Անդորրա, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա եւ Հերցոգովինա, Վատիկան, Մեծ Բրիտանիա, Վենգրիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իտալիա, Կիպրոս, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մալթա, Մոնակո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեռնոգորիա, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սան-Մարինո, Սլովենիա, ԱՄՆ, Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինա, Հայաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Էստոնիա, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան, Ղրղզստան:
Համագործակցության գործընկերներ` Ալժիր, Եգիպտոս, Հորդանան, Մարոկկո, Թունիս, Աֆղանստան, Մոնղոլիա, Հարավային Կորեա, Թաիլանդ, Ճապոնիա:
1992 թ-ի հունվարի 30-ց Հայաստանը անդամակցում է ԵԱՀԿ-ին: 2010թ. հունվարի 1-ից ԵԱՀԿ նախագահությունը Հունաստանից անցավ Ղազախստանին: