Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԱՄՆ-ում հանդիպում են անցկացրել, որտեղ քննարկել են խաղաղ գործընթացի ապագան: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին կիրակի օրը «Նյու-Ջերսիի Հայկական Ռադիոժամին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը: «Մենք շարունակելու ենք աշխատել հակամարտության երկու կողմերի հետ` հակամարտության լուծումը գտնելու ուղղությամբ, որն անկասկած կբերի սահմանների վերաբացմանը եւ տնտեսական նոր հնարավորությունների բացահայտմանը»,- ասել է ամերիկյան դեսպանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: