Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ժողովրդին ուղղված ամանորյա դիմումում հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է փոխզիջման համաձայնության գալ Հայաստանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ջանք չի խնայում ղարաբաղյան խնդրի արագ լուծման համար: Միեւնույն ժամանակ Ալիեւը կրկին անգամ հայտարարեց, որ Ղարաբաղը «Ադրբեջանի անբաժանելի մասն է եւ հակամարտությունը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: