AM
1 February 2010 - 13:33 AMT

Հայաստանը պետք է մտածի էներգիայի այլընտրանքային աղբյուրների մասին

«Հայաստանի կառավարությունը պետք է կանխի գնաճը: Նա պետք է արագացնի Իրանից գազի ներմուծման խնդրի լուծումը, ատոմակայանի եւ փոքր ՀԷԿ-երի կառուցման հարցը, որպեսզի կարողանա զսպել գազի թանկացումը», ասել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Նա նաեւ ավելացրել է, որ գազի սակագնի աճը Հայաստանի բնակչությքան համար կարող է առաջացնել բնապահպանական եւ հիգիենիկ խնդիրներ:

Իրան-Հայաստան գազամուղը` 140 կիլոմետրանոց գազամուղ է, որը կապում է Թավրիզը եւ Մեղրիի գազաբաշխիչ կայանը: Կառույցի արժեքը կազմել է 220 մլն դոլար: Գազի փոխարեն Հայաստանը Իրանին մատակարարում է Էլեկտրաէներգիա: Մինչեւ 2019 թ-ը նախատեսվում է ավելացնել հզորությունը մինչեւ 2.3 մլրդ խորանարդ մետր:

Իրավաբանորեն գազամուղի կառուցումը անցկացվել էր «ՀայՌուսգազարդի» հետ համատեղ: Գազամուղի կառուցման նախաձեռնողներից մեկը Ռուսաստանն էր, որը չի կարող Հայաստանին երաշխավորել գազի կայուն մատակարարումը Վրաստանի տարածքով:

Հայաստանը մտադիր է կառուցել նոր ԱԷԿ-ի բլոկ 1000 ՄՎտ հզորությամբ: Մասնագետների կարծիքով այդ նախագծի արժեքը մոտավորապես կկազմի 5 մլրդ դոլար: Շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2011 թ-ն:

Ներկայիս ԱԷԿ-ը գտնվում է Մեծամոր քաղաքի մերձակայքում: Այն շահագործման է հանձնվել 1976 թ-ն: Ներկա ժամանակ գործում է միայն 2-րդ բլոկը 407.5 ՄՎտ հզորությամբ: Ըստ մասնագետների գնահատականների ԱԷԿ-ը կարող է գործել մինչեւ 2016 թ-ը: