AM
7 January 2002 - 17:49 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՌԱՅԺՄ ՉՄԻԱՆԱԼ «ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻՆ

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը մտադիր է առայժմ չմիանալ ստեղծվող «Սոցիալիստական Հայաստան» նախընտրական դաշինքին: «Արմինֆո» գործակալության տեղեկություններով` կուսակցության ԿԿ առաջիկա պլենումի պատգամավորների մեծամասնությունն այսօր արդեն իր անհամաձայնությունն է արտահայտում ի դեմս այդպիսի միավորման գաղափարի: Հիշեցնենք, որ վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀԿԿ ԿԿ քարտուղար Վլադիմիր Դարբինյանը հայտնեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախօրեին կստեղծվի նոր սոցիալիստական դաշինք, որտեղ կընդգրկվեն Սոցիալիստական կուսակցությունը, սոցիալ-դեմոկրատական «Հնչակյան» կուսակցությունը, «Սպայի պատիվը» հասարակական կազմակերպությունը եւ ՀԿԿ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: